Lexus ընկերությունը 15 տարի է ծախսել կապույտի հատուկ երանգի մշակման համար, որը Structural Blue անվանումն է ստացել: Ներկի ստեղծման նպատակով աշխատել են ընկերության ԱՄՆ-ի եւ Ճապոնիայի տեխնիկական կենտրոնները, ինչպես նաեև VIAVI Solutions ընկերությունը, հաղորդում է Carscoops-ը:

Գույնի ստեղծման համար ներշնչանքի աղբյուր է եղել Մորֆո թիթեռը: Structural Blue-ի մշակելու համար առանձին շերտերով 40 պիգմենտ է օգտագործվել:

Lexus-ում նշում են, որ լուսավորությունից կախված ներկը կարող է տարբեր երանգներ ստանալ, ինչը բարդ նանոկառուցվածքի արդյունք է՝ մանր փաթիլների նման:

Սովորական պիգմենտային գույները տեսանելի կապույտի միայն 50 տոկոսն են արտացոլում, իսկ Structural Blue-ն՝ 100 տոկոսը: