Քալիֆորնիայի հյուսիսում փրկարարները պայքարում են անտառային հրդեհների դեմ: CNN-ը հաղորդում է, որ հրդեհները արագորեն շարժվում են եւ արդեն 178 քառակուսի կիլոմետրով տարածվել են:

Ըստ ABCNews-ի տվյալների՝ հրդեհի հետեւանքով վնասվել է 1500 շենք: CNN-ի փոխանցմամբ` 50 շենք ամբողջությամբ այրվել է: Մոտ 20 հազար մարդ տարհանվել է: Ցածր խոնավությունը եւ ռեսուրսների պակասը խանգարում են փրկարարներին մարել կրակը: