Ծնունդով Բիրմինգհեմից 29-ամյա Զախիդ Հուսեյնը, ով մտադիր էր երկաթգծի վրա պայթյուն կազմակերպել, ցմահ ազատազրկման է դատապարտվել, հաղորդում է BBC-ն:

Հուսեյնը շուտեփուկից ռումբ է պատրաստել, որին 1,5 կգ շրապնելներ է ամրացրել, իսկ որպես ինքաշեն բռնկիչ օգտագործել է տոնածառի լույսերը:

Հուսեյնը ուսումնասիրել է գրքեր եւ իսլամական կայքեր:

Դատարանը նրան ահաբեկչության պատրաստման մեղադրանքով վճիռ է կայացրել:

Դատարանի որոշմամբ՝ նա ժամկետի մեղմացման համար կարող է ոչ շուտ, քան 15 տարի անց դիմել: