Սիրիայի Հմեյմիմ օդանավակայանից թռիչք կատարելիս կործանվել է ռուսական Սու–24 ճակատային ռմբակոծիչը, հայտնում է ՌԴ ՊՆ–ն։

Անձնակազմը չի հասցրել կատապուլտվել եւ զոհվել է։

Օդանավը դուրս է եկել թռիչքուղուց եւ կործանվել։ Երկրի վրա ավերածություններ չկան։ Նախնական տեղեկություններով՝ կատարվածի պատճառը տեխնիկական անսարքությունն է եղել։