Partisan Motors գերմանական ընկերությունը One անվանումով ամենագնաց է ներկայացրել, որն ի սկզբանե ռազմական նպատակներով էր ստեղծվել:
Մասնագետները նշում են, որ ամենագնացին 100 տարվա երաշխիք են տալիս, հաղորդում է Motor-ը: Մեքենայի երկարությունը 4,72 մետր է, լայնությունը՝ 2,3, իսկ բարձրությունը՝ 2,23 մետր:
Մասնագետների խոսքով՝ մոդելի պարզ կառուցվածքը թույլ է տալիս ոչ միայն այն տարբեր թափքերով պատրաստել, այլեւ տարբեր ուժային չափերով, որնք հեշտ ու արագ են սպասարկվում:
Առաջին մոդելները 150 ձիաուժով եւ 2,8 լիտր ծավալով Fiat տուրբոդիզել կունենան:




























