Nuon Solar  հոլանդական ընկերությունը դարձել է արեւային մարտկոցներով մեքենաների համաշխարհային մրցույթի հաղթողը, հաղորդում է abc.net.au-ն։ Կազմակերպությունը, որն արդեն հաղթել էր մրցույթում 2013 եւ 2015 թվականներին, հաղթանակ է տարել 40 հակառակորդների նկատմամբ 3 հազար կիլոմետրանոց երթուղում՝ Դարվինի եւ Ադելաիդայի միջեւ։

Վերջին օրը Nuon Solar  մեքենան մեկնարկել է Ադելաիդայից 500 կիլոմետր հեռավորությունից եւ շարունակել շարժումը միջին 110 կիլոմետր/ժամ արագությամբ՝ իր մրցակիցներից առնվազն 2 ժամ առաջ գտնվելով։

Երկրորդը եզրագծին հասել է ամերիկյան Michigan խումբը։ Մրցաշարի մյուս մասնակիցները չեն կարողացել շարունակել մրցավազքը վրա հասած գիշերվա պատճառով եւ այն կշարունակեն ուրբաթ։