Mercedes-Benz ավտոընկերությունը եւ նրա համատեղ ձեռնարկությունները Չինաստանում 351 հազար 218 մեքենա են հետ կանչում։ Այս մասին հայտնում է Reuters գործակալությունը։

Չինաստանի որակի վերահսկման պետական վարչությունը հաստատել է, որ հետկանչը պայմանավորված է Takata անվտանգության բարձիկների պոտենցիալ խնդիրներով։

Հետկանչի ժամկետների եւ կարգի մասին տեղեկություն չի հաղորդվում։