Daimler ավտոկոնցեռնը Եվրահանձնաժողովին իրեն ներկայացրել է որպես մեղադրող կողմի գլխավոր վկա գերմանական ավտոարդյունաբերության ենթադրվող կարտելային համաձայնությանը վերաբերող գործում: Հոկտեմբերի 20-ին այս մասին հայտնել է Daimler-ի ֆինանսական բաժնի ղեկավար Բոդո Իբերը, փոխանցում է DW-ն:
Իբերը նշել է, որ դեռեւս հստակ չէ՝ Եվրահանձնաժողովն արդյոք գործի պաշտոնական վարույթ սկսել է: Ներկայումս քննությունը նախնական հետաքննության փուլում է: Բրյուսելում ստուգում են Daimler, BMW եւ Volkswagen կոնցեռնների միջեւ հնարավոր կարտլային համաձայնության փաստը:




























