Մալավիում  վամպիրների հայտնվելու մասին շշուկների պատճառով  կատարված սպանությունների գործով ոստիկանությունը կալանավորել է 140 մարդու, որոնք  կասկածվում են վամպիրիզմի մեջ մեղադրվող մարդկանց հետ հաշվեհարդար տեսնելու մեջ, հաղորդում է  Reuters-ը։

Վամպիրների մասին շշուկներտ տարածվել էին սեպտեմբերի  կեսից, սպանվել էր 9 մարդ։ Վերջին  սպանությունը կատարվել է այս շաբաթ։ Ամբոխը աղջ–ողջ հրկիզել է 22-ամյա ընկնավորին ու քարերով ծեծելով սպանել ևս մեկին.  վերջիններիս կասկածում էին Բլանթիր քաղաքում  և այլ շրջաններում կատարված սպանությունների մեջ։ Հետաքննությունները շարունակվում են, ասել է Մալավիի  ոստիկանապետ Լեքսոն Կաչաման։

Մալավիի բնակիչները հավատում են  կախարդություններին ու չար ուժերին։