Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` հոկտեմբերի 19-ից 20-ը հանրապետությունում արձանագրված մարմնական վնասվածք հասցնելու 4 դեպքերն էլ բացահայտվել են։

Արձանագրվել է թմրամիջոցի հայտնաբերման 2 եւ զենք-զինամթերքի առգրավման 1 դեպք։

Բացահայտվել է գողության 7, խարդախության 2, յուրացման եւ մաքսանենգության 1-ական դեպք:

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է գողության 7 դեպք։

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 15 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 18-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: