Բրազիլիայի Գոյանիյա քաղաքի դպրոցում դեռահասը հրաձգություն է իրականացրել, մահացել են առնվազն երկու երեխա, հաղորդում է Infobae-ն:

7 դպրոցական վիրավորվել է:

Տեղական լրատվամիջոցների տվյալներով՝ հրաձգությունը կատարել է 13-ամյա դպրոցականը՝ իր ծնողների զենքից, ովքեր աշխատում են ոստիկանությունուն:

Դեպքի վայր են ժամանել իրավապահ մարմիններ, դպրոցականին ձերբակալել են:

Ռազմական ոստիկանության գնդապետ Անեսիո Բարբոսայի խոսքով՝ դպրոցականը «տառապել է այլ երեխաների ծաղրանքներից»: Դպրոցականի արարքի հստակ պատճառը չի նշվում: