Մեքսիկայում միանգամից երկու մունիցիպալիտետների քաղաքապետերը ուրբաթ դարձել են հանցագործների հարձակման օբյեկտ: Նրանցից մեկը սպանվել է, մյուսը՝ վիրավորվել, հաղորդում է «Ռիա Նովոստին»

Կոլիմ նահանգի գլխավոր դատախազության տվյալներով՝ սպանվել է Իկստլաուական մունիցիպալիտետի քաղաքապետ Կրիսպին Գուտյերես Մորենոն:

 «Նա մահացել է ուրբաթ առավոտյան Մանսանիլո Դվադալախարա խճուղու վրա», -Twitter-ի էջում նշել է գերատեսչությունը:

Հանցագործների խումբը ուրբաթ առավոտյան հարձակվել է նաեւ Կոալկոման մունիցիպալիտետի ղեկավարի վրա: Խոսե Միսաել Գոնսալեսը ստացել է կրծքի հրազենային վնասվածք: