Lotus-ի նախկին ղեկավարը կարբոնային թափքով Mercedes G-Сlass կթողարկի: Ավտոմեքենայի արժեքը 700 000 դոլար է, հաղորդում Autonews-ը:
Մեքենան ստեղծել է Ares Design ստուդիան, որը պատկանում է Դենի Բահարին՝ Lotus-ի նախկին ղեկավարին։ Մեքենան ստեղծվել է Mercedes-AMG G63-ի հիման վրա, սակայն 200 կգ-ով ավելի թեթեւ է ստացվել:
Ամենագնացը հագեցած է 5,5 լիտր V8 թվին տուրբո ագրեգատով, որի հզորությունը 571-ից 760 ձիաուժի են հասցրել:
Ինտերիերի ձեւավորման համար Nappa կաշի եւ կարբոնային էլեմենտներ են օգտագործել:




























