Ավտոմեքենան ունի 4 նստատեղ, 20-դյույմանի անիվային սկավառակներ եւ շարժական դռներ:
Tj Cruiser-ը ստեղծվել է FJ Cruiser ամենագնացի ոճով, հաղորդում է Autonews-ը:
Ավտոմեքենայի անվանումն առաջացել է երկու բառից՝ Toolbox («գործիքների համար արկղ») եւ joy («հաճույք»): Ավտոմեքենան ավտոսրահում արդեն բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել:
Մեքենան կառուցվել է TNGA պլատֆորմի վրա:
Երկարությունը՝ 4300 մմ է, լայնությունը՝ 1775 մետր:
Հավաքվող հետեւի նստատեղերի շնորհիվ մեքենան կարող է խոշոր առարկաներ տեղափոխել:
Ֆուրգոնի կապոտը եւ տանիքը քերծվածքներից պաշտպանող հատուկ ծածկույթով է պատվել:




























