Ակտաուում հղի կինը պատռել է իր փորը, հայտնում է Lada.kz-ն: Մարզային հիվանդանոցի Ընդհանուր եւ տեսաէնդոսկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Թալգաթ Մուքանթաեւի խոսքով՝ հիվանդին շտապօգնությամբ ծանր վիճակում հիվանդանոց են տեղափոխել հոկտեմբերի 26-ին գիշերը: 26-ամյա կինը հղիության 17-18-րդ շաբաթում էր: Նրան շտապ վիրահատել են:
«Կնոջ մոտ ստամոքսի առաջնային պատի թափանցող վերք կար: Վերքը կարվել է: Վիճակը միջին ծանրության է, նա բաժանմունքում է: Ինքնուրույն է շնչում: Հիվանդանոց ընդնունվելիս նրանից ալկոհոլի հոտ էր գալիս»,- ասել է նա:




























