Արգելված թմրամիջոցների եւ դրանց պրեկուրսորների  ցուցակը հաստատվելու է ոչ թե օրենքներով, այլ ենթաօրենսդրական ակտերով: Այդ մասին Հայաստանի  ԱԺ-ում հոկտեմբերի 26-ին  հայտարարել է ՀՀ առաջին փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ներկայացնելով Քրեական և Վարչական իրավախախտումների  օրենսգրքերում փոփոխությունների նախագիծը:

Ներկայումս Ոստիկանությունը ամեն տարի դրանց համար հավելվածներ է մշակում՝ դրանցում ներառելով նոր թմրանյութերի անուններ: Բայց օրինագծերի ընդունման համար շատ ժամանակ է անհրաժեշտ, ինչն էլ ձեռնտու է թմրավաճառներին: «Կառավարության որոշումները ավելի արագ են ընդունվում, իսկ այստեղ շտապելն ավելորդ չէ»,- հստակեցրել է Եղիազարյանը: