Թուրքիայի սահմանապահները Վրաստանի քաղաքացու ուղեբեռը ստուգելիս ճամպրուկի մեջ 14-ամյա դեռահասի են հայտնաբերել, հայտնում է Hurriyet պարբերականը:
Նշվում է, որ տղային փորձել են Թուրքիայից դուրս բերել Արդվին նահանգի Հոփա հսկիչ անցակետով:
Նախնական տեղեկություններով՝ դեռահասը Թուրքիայի քաղաքացիների որդին է, որոնք կասկածվում են ընդդիմադիր իսլամական քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի կազմակերպությանն անդամակցելու մեջ, որոնք երկիրը լքել են եւ այժմ Վրաստանում են ապրում:
Տղամարդը եւ դեռահասը ձերբակալվել են: Քննություն է կատարվում:


























