Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ծնողների հայ երեխաները կարող են Հայաստանի քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով:

Այդ մասին ԱԺ-ում հոկտեմբերի 26-ին հայտարարել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Քրեական և Վարչական իրավախախտումների  օրենսգրքերում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ:

Նրա խոսքով, եթե երեխան ծնվել է Հայաստանի քաղաքացի չհանդիսացող ծնողից, բայց ազգությամբ հայ է, ապա նա կարող է Հայաստանի քաղաքացիություն ստանալ դյուրացված կարգով: Այս փոփոխություններն առաջարկվել են Կառավարության կողմից՝ համաձայն 2015-ի դեկտեմբերին սահմանադրական նոր փոփոխությունների: