«Հայաստանում թմրանյութ պարունակող բույսերի ցանքը միանշանակ կարգելվի»,- հոկտեմբերի 26-ին խորհրդարանում հայտնել է փոխոստիկանապետ Վարդան Եղիազարյանը՝ ելույթ ունենալով Քրեական եւ Վարչական իրավախախտումների օրենսգրքերում փոփոխությունների նախագծի շուրջ քննարկման ժամանակ:
Ավելի վաղ հաղորդվում էր, որ թմրանյութ պարունակող բույսերը չի կարելի ցանել ապօրինի: Այժմ առաջարկվում է արգելել ցանքն առհասարակ, քանի որ դրա օրինական ցանքի ու մշակման կարգը ոչ ոք չի սահմանում: Այսպիսով, արգելքը դառնում է միանշանակ, հավելել է Եղիազարյանը:
Նշենք, որ 2017-ի օգոստոսին ամենամյա ծրագրի շրջանակներում ՀՀ Ոստիկանությունը հայտնաբերել ու ոչնչացրել է շուրջ 50 տոննա կանեփ եւ 40 կգ կակաչ:


























