Այսօր՝ հոկտեմբերի 26-ին, քաղաքապետարանի դիմաց հավաքված տաքսիստների բողոքի ցույցը ավարտվեց տաքսիների վթարով։ Այն բանից հետո, երբ քաղաքապետարանից տաքսիստներին հայտնեցին, որ տաքսիների հարցերով չեն կարող իրենց պատասխանել, քանի որ դա իրենց լիազորությունների ներքո չի գտնվում, տաքսիստները որոշեցին շարժվել դեպի Բաղրամյան 26 ։ Սակայն, զայրացած տաքսիստները, շտապելով շուտափույթ հասնել Բաղրամյան փողոց, որտեղ իրենց սպասում էին մյուս տաքսիները, վթարի պատճառ դարձան, իրար բախվեցին 5 տաքսիներ։ Այսպիսով, ավարտվեց բողոքի ցույցը։
Հիշեցնենք, որ տաքսիստները հավաքվել էին քաղաքապետարանի դիմաց՝ բողոքելով լիցենզավորման նոր կարգի դեմ ։ Այս կարգի համաձայն, մեքենաները պետք է լինեն 6 տարուց ոչ հին։ Տաքսիստները պահանջում են ոչ միայն կարգի փոփոխություն, այլ նաեւ տաքսիների հարցերով լիազորությունների փոխանցում Տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունից քաղաքապետարաններին ու ՏԻՄ-երին։


























