Շվեյցարացի կին եւ տղամարդ զբոսաշրջիկները 4 հնդիկների հարձակման զոհ են դարձել, որոնց հետ փորձել էին սելֆի անել:

Դեպքը տեղի է ունեցել Ագրա շրջանի պատմական Ֆատեհպուր Սիկրի քաղաքում, հաղորդում է BFMTV-ն:

Տեղացիները ծեծել են զբոսաշրջիկներին եւ քարեր նետել նրանց վրա: Տղամարդու գլուխն են կտորել, իսկ կնոջ՝ ձեռքը:

Տուժածների խոսքով՝ հարձակման ականատեսները ոչ միայն չեն փորձել դադարեցնել ծեծը, այլեւ հեռախոսներով նկարահանել են տեղի ունեցածը:

Տեղական ոստիկանները հաղորդել են, որ ձերբակալել են հարձակման կասկածյալներից մեկին:

The Times of India-ն նշում է, որ տուժածնների անուններն են՝ Ջեմի Քլերք եւ Մարի Դրոզ: