Daimler ընլկերությունը E-Fuso Vision One անունով էլեկտրական բեռնատարի նախատիպն է ներկայացրել: Այն առանց ակումուլյատորների լիցքավորման կարող է մինչեւ 350 կմ անցնել, հաղորդում է Autonews-ը:
Նորույթի քաշը 23 տոննա է, իսկ բեռնամբարձությունը՝ 11 տոննա, ինչը դիզելային անալոգի համեմատ ընդամենը 2 տոննայով է քիչ:
Ավտոմեքենան հագեցած է 300 կՎտժ հզորությամբ մարտկոցներով եւ նախատեսված է մեծ քաղաքներում մեծ բեռների առաքման համար:
Ավտոարտադրողը մտադիր է նման բեռնատարների արտադրությունը մի քանի տարվա ընթացքում սկսել: Էլեկտրոմոբիլների հիմնական շուկան ԱՄՆ-ն, Ճապոնիան եւ Եվրոապան կլինեն:




























