Ալաբամայում ոստիկանությունը որոնում է տղամարդու եւ կնոջ, որոնք մի քանի հազար դոլար արժողությամբ ֆրանսիական բուլդոգների ձագերի են գողացել , հաղորդում է AP-ն:

Կենդանաբանական խանութի սեփականատերը պատմել է, որ զույգը խանութում մոտ 40 րոպե է անցկացրել՝ ձեռքերի վրա պահելով ֆրանսիական բուլդոգի ձագերին, որոնցից յուրաքանչյուրը 5000 դոլար արժե:

Այնուհետ նրանք շեղել են աշխատակցին եւ փախել խանութից: Խանութի տերը նշել է, որ ֆրանսիական բուլդոգներն այժմ պահանջված են, քան երբեւէ: