Սոմալիում ամուսնուն դավաճանելու համար կնոջ վրա քարեր են նետել՝ հասցնելով մահվան: Reuters-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել շարիաթի օրենքներին հետեւող Ալ Շաբաբ ահաբեկչական խմբավորման վերահսկողության տակ գտնվող Սակոու քաղաքում:
8 երեխաների իր 30-ամյա կնոջը ամուսինը մեղադրել է դավաճանության մեջ: Կինն ամուսնուն ասել է, որ մեկնում է Մոգադիշո բարեկամներին այցելլու համար: Սակայն պարզվել է, որ նա ուրիշի հետ է ամուսնացել:
Ամուսինը տեղական դատավորին բողոքել է: Կինը խոստովանել է երկրոդ ամուսնության փաստը: Արդյուքնում նրա վրա քարեր են նետել՝ հասցնելով մահվան: Ի դեպ, երկրոդ ամուսինը փախուստի է դիմել:


























