Օհայո նահանգում ոստիկանությունը ձերբակալել է մեկ տարեկան աղջկա բռնաբարության ու սպանության մեջ կասկածվողին։ Fox8News-ի փոխանցմամբ՝ 37-ամյա Ջոշ Գուրտոն ձերբակալվել է Փենսիլվանիայում։ Նրան հասցրել են Ալեյնի օկրուգի բանտ ։
13 ամսական Սերենեթի Ջազլին- Սքայ Բլակենշիփ – Սյութլիին հայտնաբերել էին հոկտեմբերի 7-ին՝ գլխի բութ վնասվածքով ու մարմնական այլ վնասվածքներով։ Երեխան մահացել է հիվանդանոցում։ Գուրտոն, որին կասկածում են երեխայի բռնաբարության ու սպանության մեջ , եղել է աղջկա մոր բոյֆրենդը։




























