Ադրբեջանում հերթական սրտաճմլիկ ողբերգությունն է տեղի ունեցել:

Vesti.Az-ը հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Շամքիրսկի շրջանի Զայեմ թաղամասում, որտեղ հոկտեմբերի 26-ին 21-ամյա Այշան Հալիլովան իքնասպան է եղել, երբ եղբայրը հոկտեմբերի 20-ին սպանել է իր սիրելիին:

Lent.az-ը նշում է, որ աղջկան 14 տարեկանում ամուսնացրել են: Սակայն ամուսնությունն անհաջող է եղել եւ նա երկու երեխաների հետ հայրական տուն է վերադարձել: Որոշ ժամանակ անց նա 28-ամյա հարեւանի հետ է սկսել հանդիպել:

Այշանի 17-ամյա եղբայրն իմանալով նրանց կապի մասին, դանակով սպանել է քրոջ սիրեկանին: