Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել է փաստաբան Գայանե Գալոյանին գրավով ազատ արձակելու վերաբերյալ նրա պաշտպանի ներկայացրած միջնորդությունը: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Գայանե Գալոյանի պաշտպան Մնացական Ղազարյանից:

Հիշեցնենք նաեւ, որ Վերաքննիչ քրեական դատարանը մերժել էր Գալոյանին կալանավորելու վերաբերյալ Առաջին ատյանի դատարանի որոշման դեմ պաշտպանի բերած բողոքը, այս որոշման դեմ պաշտպանը Վճռաբեկ բողոք է բերել:

Փաստաբան Գայանե Գալոյանին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 38-311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով: Առաջադրված մեղադրանքից ենթադրվում է, որ Գալոյանը հանցակից է եղել առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալուն: Նա չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը: