Բուլղարիայի հին մայրաքաղաք Պլիսկայում բուլղարական պոեզիայի դասական Պեյո Յավորովի արձանը կբացվի, հաղորդում է Uniconbg.com-ը:  

Յավորովը «Հայերը» բանաստեղծության հեղինակն է, որը մինչ այսօր անցնում են բուլղարական դպրոցներում:

Հուշարձանը կբացի մեկենաս Կարեն Ալեքսանյանը՝ իր կողմից ստեղծված Կիրիլիցայի բակում, որտեղ ցուցադրված են սլավոնական այբուբենի տառերի գեղարվեսատական պատկերները:

Այդ վայրում Ալեքսանյանը ցանկանում է մշակութային համալիր ստեղծել:

Յավորովի արձանը կիրիլիցայի աշխարհի գրողների ավելի քան 1000 կիսանդրիների եւ հուշարձանների անսամբլի մաս կդառնա:

Արշակ Թժիկյանի հեղինակած քանդակը կբացեն նոյեմբերի 1-ին: Արձանը ստեղծվել է Եվրոպայի հայերի միության միջոցներով:

Արարողության ժամանակ «Զվյոզդնիցա» կոլեկտիվից դպրոցականները կկարդան Գարեգին Նժդեհի ուղերձը Յավորովին: