Նախօերիեն Վայոց ձորում կորած քաղաքացին հայտնաբերվել է ոտքի կոտրվածքով եւ տեղափոխվել հիվանդանոց:

Նշենք, որ Հայաստանի ԱԻՆ-ում, հոկտեմբերի 27-ին, ժամը 20:28-ին տեղեկություն էր ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգիս գյուղի բնակիչը ժամը 16:00-ի սահմաններում տնից դուրս է եկել եւ չի վերադարձել:

Դեպքի վայր է մեկնել Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Ստացված տեղեկությունը փոխանցվել է Եղեգիսի գյուղապետին:

Փրկարարները գյուղի սկզբնամասում՝ Եղեգիս գետի ափին, հայտնաբերել են 79-ամյա Վ. Բ.-ին՝ ոտքի կոտրվածքով, եւ մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. տուժածը հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ: