Ղազախստանում տղամարդը հրկիզել է տունը՝ գազի բալոնը «ստուգելով» լուցկիով։
«Ինտերֆաքսը» հայտնում է, որ այդ անհեթեթ ողբերգական միջադեպը տեղի է ունեցել Սեմեյ քաղաքում։ 68-ամյա տանտերը որոշել էր լուցկիով ստուգել գազի բալոնը։ Պայթյունը տեղի է ունեցել վայրկենապես։ Հրդեհը վայրկենապես տարածվել է խոհանոցում ու ընդգրկել խոհանոցային կահույքը, կենցաղային տեխնիկան, պատուհաններն ու դռները, նաեւ փայտյա մյուս կոնստրուկցիաները։ Ընդհանուր առմամբ հրդեհը ընդգրկել է 40 քառ․ մ մակերես։ Տանտերը ստացել է մարմնի 10-15 տոկոսի այրվածքներ։ Շտապ օգնության աշխատակիցները զննել են տուժածին ու նրան առաջին բուժօգնություն ցուցաբերել, տղամարդը հրաժարվել է հոսպիտալացումից։


























