ԱՄՆ-ում հաջորդ շաբաթ SEMA ավտոմոբիլային ցուցահանդեսը կբացվի, որին ինչպես սպասվում է մեծ քանակով էլեկտրոմոբիլներ կներկայացվեն:

«Կոլյոսա.ռու»-ն հաղորդում է, որ Շարլոտի RTR Vehicles ոչ այդքան հայտնի ընկերությունը պատրաստվում է  ցուցահանդեսում 700 հզոր Ford Mustang-ը ներկայացնել:

Տյունինգ արված RTR Vehicles Ford Mustang GT-ին սովարականից կարելի է տարբերել գեղեցիկ լիվերյայով, ընթացայիի լրացուցիչ կրակներով, նոր սփոյլերով եւ սկավառակներով:

Կապոտի տակ տեղադրված է 5 լիտր տարողությամբ Coyote «ութնյակը», որին ինչպես հարկն է կոմպրեսորով հզորացրել են: Շարժիչի հզորությունը հասել է 700 ձիաուժի: Բացի կոմպրեսորից, մեքենան հագեցվել է նոր ինտերքուլերով, վառելիքային, արտաժայթքման համակարգով, ինչպես նաեւ «ուղեղով»:

Եթե գնորդների համար 700 ձիաուժը շատ հզոր կլինի, ընկերությունը նաեւ այլ տարբերակներ կառաջարկի: