Ռուսաստանում հոգեւորականի մասնմակցությամբ ճանապարհատրանսպորտային պատահար է տեղի ունեցել:

 «Լենտա»-ն հաղորդում է, որ դեպքը տեղի է ունեցել Իվանովսկի մարզի Շույա քաղաքում:

Nissan Primera-ի ղեկին եղած հոգեւորականը վրաերթի է ենթարկել 55-ամյա հեծանվորդուհուն:

Տուժածին գլխի վնասվածքներով հիվանդանոց են տեղափոխել:

Կինը բակից դուրս է եկել ճանապարհ եւ վրաերթի ենթարկվել:

Պարբերականի տեղեկություններով՝  ավտոմեքենայի ղեկին եղել է Պրեդտեչենսկի եկեղեցու ավագ քահանա  Պրոտոլեոնը(Բելոզերցեւ) եւ այդ պահին նա հարբված է եղել: Նրա նկատմամբ մի քանի վարչական արձանագրություն է կազմվել: