Ferrari-ի FXX K շատ թանկ եւ արագ  «խաղալիքը», Evoluzione-ի (կամ Evo) ավելի կոշտ տարբերակն է ստացել Ferrari Challenge-ի եզրափակչի մեկնարկից  մի քանի օր առաջ:

 Car.ru-ն հաղորդում է, որ Evo-ի փաթեթը կավելացնի աերոդինամիկ արդյունավետությունը: Բավական է միայն նայել հետեւի հակաթեւին, դիֆուզորին, առջեի սպլիտերին:

Այս պահին գնի մասին տեղեկություններ չեն հաղորդվում:

 Սակայն սովորական  FXX K-ն  40 օրինակով է սահմանափակված, որոնցիվ յուրաքանչյուրը 3 մլն դոլար արժե:

 Հետեւաբար զարմանալի չի լինի, եթե Evo-ն ավելի թանկ լինի: