10 մարդ զոհվել եւ 15-ը վիրավորվել են Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի ունեցած պայթյունի արդյունքում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական Alsomal լրատվական պորտալին:

Այժմ բախումներ են տեղի ունենում Սոմալիի անվտանգության ուժերի ու ահաբեկիչների միջեւ: Իր հերթին «Ալ Արաբիա» հեռուստաընկերությունը հաղորդել է նույն շրջանում երկրորդ պայթյունի մասին:

Ավելի վաղ հաղորդվում էր, որ մահապարտը պայթուցիկով ամրացված մեքենան պայթեցրել է Մոգադիշոյի նախագահական պալատի մերձակայքում  գտնվող հյուրանոցի մոտ: Ոստիկանության տվյալներով, հյուրանոցում փոխհրաձգություն է սկսվել: