Մոսկվայում «Աֆիմոլլ Սիթի» եւ «Կունցեւո Պլազա» առեւտրի կենտրոնների այցելուներին եւ աշխատակաիցներին տարհանել են պայթյունի մասին անանուն սպառնալիքից հետո, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրազեկ աղբյուրները։
«Տեղկություն է ստացվել առեւտրի կենտրոններում պայթյունի սպառնալիքի մասին, սպասվում է, որ կժամանեն կինոլոգներ»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Շենքից տարհանվել է ավելի քան 1․5 հազար մարդ։

























