«Ֆիլիպ» տրոպիկական փոթորիկը կարող է պատուհասել Ֆլորիդայի նահանգի հարավային ափերը։ ԱՄՆ փոթորիկների ուսումնասիրության ազգային կենտրոնը պաշտոնապես նախազգուշացում է տարածել՝ հայտնելով, որ Կարիբյան ծովի ավազանում մոլեգնած փոթորիկն արդեն այս շաբաթ կարող է վրա հասնել Կուբային եւ Բահամյան կղզիներին։ Կիրակի երեկոյան տարերքը կարող է հասնել Ֆլորիդայի հարավային ափերին։

Ազգային կենտրոնի տվյալներով՝ այս պահին փոթորիկը շարժվում է հյուսիսարեւելյան ուղղությամբ 12 կմ/ժ արագությամբ, ընդ որում, քամու պոռթկումները դրա կենտրոնում արդեն հասնում են 70 կմ/ժի, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»։