Հայտնի ռուս գիտնական, գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Գեորգի Կարզովը հիվանդանոց է տեղափոխվել Լենինգրադի մարզի Վսեվոլոժիեի շրջանում ավտովթարի հետեւանքով, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Իրավապահների խոսքով՝ ձյան պատճառով վարորդը կորցրել է ղեկի կառավարումը եւ բախվել արգելապատնեշին։ Մեքենան ընկել է  առուն։

Գեորգի Կարզովը տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր է։