Հոկտեմբերի 28-ին, ժամը 22:42-ին ահազանգ է ստացվել, որ Սիլիկյան-Հաղթանակ ավտոճանապարհին՝ գերեզմանատան մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենաներ են բախվել (վառելիքի արտահոսք չկա). անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Սիլիկյան թաղամասի 4-րդ փողոցում բախվել են «Mercedes» մակնիշի 05 SL 500 պետհամարանիշի (վարորդ՝ Է. Հ.) եւ «Opel» մակնիշի 08 LS 189 պետհամարանիշի (վարորդ՝ 1992 թ. ծնված Ա. Մ.) ավտոմեքենաները, ինչի հետեւանքով «Opel» մակնիշի ավտոմեքենան բախվել է ճամփեզրին գտնվող էլ. սյանը՝ վնասելով այն։

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Opel» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Ա. Մ.-ը հոսպիտալացվել է «Արմենիա» ՀԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազի բալոնների փականները եւ հերթապահել՝ մինչ էլ. ցանցի աշխատակիցների դեպքի վայր հասնելը: