ԱՄՆ-ում 28-ամյա կինը բանկ է կողոպտել, մինչ նրա վեցամյա դուստրը նրան սպասել է տաքսու մեջ, հայտնում է  New York Daily News-ը:

Միջադեպը տեղի է ունեցել Լոնգ Այլենդում (Նյու Յորք): Դիանա Մարինին բանկից դուրս է եկել եւ նստել կայանված մեքենան, որի մեջ նրան է սպասել դուստրը: Ոստիկանները Մարինիի հետքի վրա են դուրս եկել, նա կալանավորվել է կողոպուտի եւ երեխայի բարեկեցության սպառնալիքի ստեղծման մեղադրանքով: