Կուբայում արեւադարձային «Ֆիլիպ» փոթորիկ է ձեւավորվել, որը շարժվում է Ամերիկայի Միացյալ Նահանգների ուղղությամբ: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է Sun News-ը:

Արեւադարձային «Ֆիլիպ» փոթորիկը շարժվում է դեպի Ֆլորիդա նահանգ, հայտնում են   ԱՄՆ Փոթորիկներին հետեւելու ազգային կենտրոնից:

Օդերեւութաբանները նաեւ կարողացել են պարզել, որ «Ֆիլիպ» փոթորկի ներսում քամու առավելագույն արագությունը հասնում է վայրկյանում 18 մետրի, իսկ ամերիկյան ափերին է մոտենում վայրկյանում 13 մետր արագությամբ:

Նշենք, որ «Ֆիլիպ» փոթորկի հետեւանքով ներկայումս Կուբայի վրա տեղատարափ անձրեւներ են տեղում: Այն սրընթաց մոտենում է Ֆլորիդային, որտեղ նույնպես հորդ անձրեւներ կտեղան:

Օդերեւութաբանները նշում են, որ Ֆլորիդա նահանգից բացի, «Ֆիլիպ» փոթորիկը կարող է հարվածել նաեւ Բահամյան կղզիներին: