Սոմալիի իշխանությունները ձերբակալել են Մոգադիշոյում հյուրանոցի վրա հարձակման մասնակիցներին: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտարարել է Սոմալիի տեղեկատվության նախարար Աբդիռահման Օսմանը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Նա հայտնել է, որ Սոմալիի իշխանությունները ձերբակալել են Մոգադիշոյում հյուրանոցի վրա հարձակվողներին, որի հետեւանքով զոհվել էր 25 մարդ:
«Անվտանգության ուժերը հաստատում են, որ 5 ահաբեկիչներից երեքը, որոնք հարձակվել էին Nasa Hablod 2 հյուրանոցի վրա, արգելանքի տակ են: Մյուս երկուսը մահապարտներ էին»,- հայտնել է նա Twitter-ի իր պաշտոնական էջում:



























