«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները Telegram մեսենջերում քննարկել են Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ի ծոռան դեմ մահափորձ կատարելու հարցը: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է Mirror-ը:

Պարբերականի տեղեկություններով՝ ԻՊ ահաբեկիչների նամակագրություններից մեկում արքայազն Ջորջին ուղղված սպառնալիքներ են հայտնաբերվել: Տեղեկությունների համաձայն՝ գրոհայինները սպառնացել են Բրիտանիայի թագուհու ծոռանը սպանել Լոնդոնի դպրոցում: