Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունը սուզանավերի բոլոր նավաստիների շրջանում թմրանյութեր օգտագործելու ստուգումներ կանցկացնի՝ նավերից մեկի անձնակազմի հետ կապված սկանդալից հետո: Հոկտեմբերի 29-ին այս մասին հայտնել է Sunday Times-ը:

Պաշտպանության նախարար Մայքլ Ֆելոնը հանդիպել է նավատորմի հրամանատար, ծովակալ Ֆիլիպ Ջոնսի հետ՝ միջադեպը քննարկելու: Զրույցի ընթացքում Ֆելոնը հրահանգել է ստուգումներ անցկացնել:

Շաբաթ օրը հաղորդվել էր, որ Մեծ Բրիտանիայի ՌԾՈւ HMS Vigilant սուզանավի 9 անդամներ  հեռացվել են A դասի թմրանյութեր օգտագործելու համար: Ավելի վաղ սուզանավի հրամանատարը եւ նրա տեղակալը ծառայությունից հեռացվել էին նավում կին գործընկերների նկատմամբ պատշաճ վերաբերմունք չունենալու պատճառով: