Կամբոջան Չինաստան է արտահանձնել հեռահաղորդակցային խարդախության մեջ կասկածվող 28 մարդու, փոխանցում է «Սինհուան»:

Կասկածյալները 61 մարդուց կազմված խմբի անդամներն են, որոնք ձերբակալվել են Չինաստանի եւ Կամբոջայի սահմանին այս ամիս՝ ավելի վաղ 2 երկրների իրավապահ մարմինների համատեղ գործողության շրջանակում:

Չինաստանի հասարակական անվտանգության նախարարությունը Չունցինի եւ Շանդուն նահանգի ոստիկանության հետ համատեղ սեպտեմբերի սկզբին նախաձեռնել էր հեռահաղորդակցային խարդախության գործի հետաքննությունը: Կասկածյալները զանգահարում էին Չինաստանի բնակիչներին եւ նրանցից փող շորթում՝ ներկայանալով իրավապահ մարմինների աշխատակիցներ կամ բարձր շահույթ խոստանալով: Հանցագործներին ձերբակալելիս առգրավվել են բանկային քարտեր, համակարգիչներ եւ բջջային հեռախոսներ, որոնք նրանք օգտագործել են խարդախություններն իրականացնելու համար:

Ոստիկանությունը եւս 74 կասկածյալի կալանավորել եւ Չինաստան էր արտահանձնել հոկտեմբերի սկզբին: