Ֆրանսիայում չորեքշաբթի՝ նոյեմբերի 1-ին, 2015 թվականին Փարիզում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով հայտարարված արտակարգ դրությունը   դադարեցվել է:

Իրավապահ մարմինները կշարունակեն պահպանել ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում ընդլայնված լիազորությունները `համաձայն ծայրահեղականության դեմ նոր օրենքի, հաղորդում է DW-ն:

Շաբաթվա սկզբում նախագահ Էմանուել Մակրոնի կողմից ստորագրված օրենքը թույլ է տալիս, ի թիվս այլ կետերի, իրականացնել խուզարկություններ, փակել կրոնական կազմակերպություններ եւ սահմանափակել ծայրահեղականների հետ կապերի մեջ կասկածվող անձանց շարժը:

Հիշեցնենք, որ 2015 թվականի նոյեմբերի 13-ին Փարիզում եւ հարակից տարածքներում կատարվել են մի շարք ահաբեկչական հարձակումներ: 130 մարդ զոհվել էր, ավելի քան 350-ը՝ վիրավորվել: