Պակիստանում դատարանը տղամարդուն բանտարկել է 6 ամսով այն բանի համար, որ նա երկրորդ անգամ է ամուսնացել՝ առանց առաջին կնոջից թույլտվություն ստանալու: Բացի այդ, նա պետք է շուրջ 2000 դոլար տուգանք վճարի։

Դա առաջին դեպքն է, երբ Պակիստանի դատարանը պաշտպանել է կնոջը՝ համաձայն Ընտանեկան օրենսգրքի: Այշա Բիբին դժգոհել է, որ իր ամուսինը՝ Շահզադ Սակիբը, առանց իր հավանության երկրորդ անգամ ամուսնացել է:

«Ամուսնանալ, առանց առաջին կնոջ թույլտվության, օրենքի խախտում է », - պնդել է նա իր դիմումում։

Դատարանը մերժել է տղամարդու փաստարկներն այն մասին, որ ինքը կնոջ թույտվության կարիքը չունի, քանի որ իր կրոնն իրեն թույլ է տալիս ամուսնանալ 4 անգամ: