Hennessey ամերիկյան ընկերությունը SEMA թյունինգ շոուի շրջանակում ներկայացրել է Venom F5 հիպերքարը։ Այս մեքենան կարողանում է զարգացնել մինչեւ 482 կմ/ժ արագություն։ Ընդ որում, նորամուծությունը, ի տարբերություն իր նախորդի, կառուցվել է զրոյից, այլ ոչ թե եղած բաղադրիչների հիման վրա, հայտնում է Motor-ը։
Venom F5 հիպերքարի համար ընկերությունում որոշել են հրաժարվել «Լոտոս» շասիից, որն օգտագործել էին նախորդ մոդելի համար։ Նորամուծության կառուցվածքում կա կարբոնե կարկաս եւ ածխապլաստիկից բեռնաթափքային պանելներ։
Աերոդինամիկ դիմադրության գործակիցը կուպեում կազմում է 0․33։ Համեմատության համար նշենք, որ նախորդ մոդելի մոտ այն 0․44 էր, իսկ Bugatti Chiron-ի մոտ՝ 0,38։
.jpg)
.jpg)




























