Romans International բրիտանական ավտոսրահը, որը զբաղվում է էքսկլյուզիվ սպորտային մեքենաների իրացմամբ, վաճառքի է հանել օգտագործված Bugatti Chiron հիպերարը։ Այս մասին հայտնում է Autonews –ը։

Մեքենան գնահատել են 3․6 մլն ֆունտ ստեռլինգ, ինչը 1․1 մլն ֆունտով թանկ է մեկնարկային գնից։

Ենթադրվում է, որ Մեծ Բրիտանիայում կվաճառեն աշխարհում առաջին Chiron-ը, որի վազքը կազմում է 2․1 հազար կմ։ Հիպերքարի 10-ամյա կյանքի ընթացքում արտադրվել է 500 նմուշ։

Bugatti Chiron հիպերքարն իր դեբյուտը նշել էր 2016-ին։ Կուպեն ունի 7 լ ծավալով 1500 ձիաուժ հզորությամբ շարժիչ։ Մեքենան 2,5 վայրկյանում զարգացնում է 100 կմ/ժ արագություն։ Նրա առավելագույն արագությունը կազմում է 420 կմ/ժ։