Իտալական Lamborghini ընկերությունը Terzo Millenio (երրորդ հազարամյակ) էլեկտրական սուպերքարի կոնցեպտն է ներկայացրել: Նրա գլխավոր առանձնահատկություններից է թափքի «վերականգնումը»:
Կոնցեպտը ցույց է տալիս, ինչ տեխնոգիաներ կարող են օգտագործվել 2040-ին Lamborghini-ի մոդելներում, հաղորդում է Autonews-ը:
Սուպերքարն ամբողջությամբ էլեկտրական կլինի, այն լիարժեք շարժակի համակարգ կունենա: Յուրաքանչյուր անիվ սեփական էլեկտրաշարժիչով կաշխատի, իսկ սնուցման համար սուպերկոնդենսատորներ կօգտագործվեն:
.jpg)
.jpg)




























