Չինաստանի Leap Motor ընկերությունը հրապարակել է LP-S01 առաջին սպորտային ավտոմեքենայի նախատիպերի գովազդային հոլովակները: Ավտոմեքենայի արժեքը մոտ 30 հազար դոլար կկազմի, հաղորդում է CarNewsChina-ն:
LP-S01 կունենա մեկ էլեկտրական շարժիչ, որը 170 ձիաուժ կզարգացնի եւ 250 Հմ պտույտ: Էլեկտրական մեքենան կկարողանա 6.9 վայրկյանում մինչեւ 100 կմ/ժ արագություն զարգացնել: Առավելագույն էներգիայի պահուստը մոտավորապես 360 կիլոմետ կլինի:
LP-S01-ի վաճառքը 2019 թվականի մարտից կսկսվի:
.jpg)




























